News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսահայ Դիդիե Փարաքյանը Մարսելի քաղաքապետի էկոնոմիկայի եւ կորպորատիվ աշխարհի հետ կապերի հարցերով տեղակալ է նշանակվել: Այս մասին տեղեկություն է հաղորդել  «Nouvelles d'Arménie» պարբերականը: Մարսելի քաղաքապետ Կլոդ Գոդենը, որի նախընտրական ցուցակում մասնավորապես Դիդիե Փարաքյանի անունն էր ընդգրկված, տեղական ինքնակառավարման վերջին ընտրությունների արդյունքում վերընտրվել է իր պաշտոնում: Իսկ տեղակալի պաշտոնին Փարաքյանին նշանակելու որոշումն արդեն կայացվել է քաղաքային խորհրդի նիստի ժամանակ:

Ձեռնարկատիրական գործունեություն ծավալող Դիդիե Փարաքյանը նաեւ չափազանց ակտիվ մասնակցություն է ցուցաբերում տեղական հայկական համայնքի գործունեությանը եւ, ամենայն հավանականությամբ, քաղաքի վերահսկողությամբ գործող «Մարսել-Հայաստան» ասոցիացիայի պատվիրակ-նախագահի պաշտոնավարությունը զուգահեռաբար կշարունակի:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Ֆրանսիայում ավարտվել են տեղական ինքնակառավարման հերթական ընտրությունները, որոնց արդյունքում 2012թ. ի վեր երկրի իշխանության ղեկին կանգնած Սոցիալիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել: Մայրաքաղաք Փարիզի ղեկավարի պաշտոնի համար մղվող պայքարից առաջին անգամ կին թեկնածու է հաղթող դուրս եկել` 54-ամյա Աննա Իդալգոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ