News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան խստացրել է ռուս զբոսաշրջիկների համար նախատեսված մուտքի կանոնները: Ինչպես այդ երկրի` Մոսկվայում գտնվող դեսպանության կայքում է նշվում, այսուհետ Թուրքիայի սահմանն առանց թույլտվության ռեժիմի հատելիս զբոսաշրջիկները պետք է մինչեւ գործողության ժամկետի սպառման տարեթիվը առնվազն 4 ամիս գործող արտասահմանյան անձնագիր ունենան: Մինչ այդ երեք ամիսն էլ բավական էր:

Կանոնների կտրուկ խստացումը մոտակա մայիսյան արձակուրդներին Թուրքիայում հանգստանալու մտադրություն ունեցող ու նախապես տոմսեր եւ ուղեգրեր գնած ռուսաստանցիների պլանները խափանելու վտանգ է ներկայացնում, հաղորդում է RBK.ru-ն:

Զբոսաշրջային ինդուստրիայի ռուսական միությունը Թուրքիայի արտաքին գործերի, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարներին, ինչպես նաեւ դեսպանին նոր պահանջների գործունեության ժամկետը մինչեւ 2014թ. մայիսի 12-ը հետաձգելու խնդրանքով  է դիմել, նշելով, որ մայիսյան արձակուրդներին ընդառաջ ուղեգրեր ընտրելիս ռուսաստանցիների որոշումը հիմնականում Թուրքիայի վրա է կանգ առնում, ընդ որում` դրանց վաղ ամրագրման ակցիայի շրջանակում համապատասպան փաթեթների մեծ մասը դեռեւս 2013թ. սեպտեմբեր ամսին են իրացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ