News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունը չի կարող իրականացնել մի ծրագիր, որին ողջ հասարակությունը դեմ է. Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը դա հասկանում է, դրա համար է կուտակայինի հարցում զիջումների գնալու գործընթաց է սկսել: Այս մասին, այսօր` ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպմանը:

«Մենք կառավարության ներկայացուցիչների հետ կփորձենք գտնել կոմպրոմիսային լուծումներ, որի արդյունքում հասարակությունը կհասկանա, կվստահի իրականացվող քայլերին»,-ընդգծեց Ռուստամյանը:

Իր հերթին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ անկախ ամեն ինչից, կուտակային կենսաթոշակների օրենքի վերաբերյալ ՍԴ-ի որոշումը ոչ մի պաշտոնյա չի կարող շրջանցել: «Սա անձից կախված չէ եւ անկախ վարչապետի փոփոխությունից, ՍԴ որոշումը պարտադիր կատարման ենթակա է: Մյուս կողմից, եթե որեւէ խնդիր հիմնավոր է, փաստարկված է եւ ունի հասարակության աջակցությունը, կառավարությունը չի կարող աչք փակել դրա վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ