News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել»  եւ «Այ-Թի Պլազա» ընկերությունները պարգեւատրեցին բջջային սարքերի ակցիա վաճառքին մասնակցած Beeline լավագույն աշխատակիցներին։ Ակցիայի նպատակն էր հաճախորդներին ծանոթացնել ժամանակակից հասանելի սարքավորումների օրինակներին եւ Beeline շարժական ինտերնետի նոր շահավետ սակագնային փաթեթներին։

Ակցիան, որը մեկնարկել էր դեռեւս սույն թվականի փետրվարի 20–ին, իրականացվում էր Beeline վաճառքի եւ սպասարկման բոլոր գրասենյակներում։ Համատեղ իրականացված ծրագրի ընթացքում, Beeline աշխատակիցների կողմից վաճառվել է Prestigio ընկերության 350 սմարթֆոն եւ պլանշետային համակարգիչ։

Այսօր, ընկերության գլխամասային գրասենյակում «ԱրմենՏել»-ի 9 աշխատակից, ովքեր ապահովվեցին ամենբարձր ցուցանիշներն ակցիա վաճառքի շրջանակում, պարգեւատրվեցին մրցանակներով։

«Բջջային ինտերնետը, հավելվածները, սմարաթֆոնների ու պլանշետային համակարգիչների նորամուծությունները շարունակում են գրավել բջջային հաղորդակցությունների շուկան։ Որպես Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր՝ «ԱրմենՏել» ընկերությունը պատասխանում է միջազգային միտմանն` առաջարկելով բջջային ինտերնետի նոր սակագներ եւ հասանելի սարքավորումներ գործընկերների հետ համագործակցության շրջանակում։ Մեզ համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր հաճախորդ, ով ընտրություն կկատարի ի օգուտ մեր ընկերության, ստանա առավելագույն պարզ եւ հարմար առաջարկների փաթեթ»,- նշեց «ԱրմենՏել»  ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Prestigio ընկերության արտադրանքի պաշտոնական դիստրիբյուտոր «Այ-Թի Պլազա» ընկերություն տնօրեն Լեւոն Սերայդարյանը նշեց. «Վերլուծական Gartner Android ընկերության տվյալների համաձայն՝ պլանշետները 2013 թվականին զբաղեցրել են համաշխարհային շուկայի 61,9 տոկոսը։ 2012 թվականի համեմատությամբ դրանց վաճառքը կրկնապատկվել է։ Նման աճը պայմանավորված է նաեւ ոչ շատ թանկ պլանշետների առկայությամբ եւ հենց դրա շնորհիվ է, որ որոշ երկրներում պլանշետների վաճառքն աճել է 145 տոկոսով։ Հայաստանում նույնպես նկատվում է նման պլանշետային համակարգիչների պահանջարկ, եւ մենք ուրախ ենք, որ «ԱրմենՏել» ընկերության հետ համագործակցության շնորհիվ կարողնում ենք խթանել այս շուկայի աճին»։

Prestigio ընկերության սմարթֆոնները եւ պլանշետային համակարգիչները հասանելի են Beeline վաճառքի եւ սպասարկման բոլոր գրասենյակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ