News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորություն կլինի: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է այդ երկում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

«Այդ հանդիպումը կարող է լինել ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ձեւաչափով»,-ասել է դեսպանը՝ հավելելով. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, մենք ակտիվ ենք շարունակվող բանակցային գործընթացում»:

«Համարում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պարբերաբար հանդիպումները շատ կարեւոր են հակամարտության կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր քննարկելու տեսանկյունից»,-ասել է Մորնինգսթարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ