News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Լիտվան մտադիր են խորացնել հարաբերությունները պաշտպանական ոլորտում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանը նշել է, որ երկու երկրների ՊՆ-ների միջեւ բարձր մակարդակով զարգանում է երկխոսությունը՝ հիմնված փոխգործակցության պատրաստակամության վրա: Կայացած բանակցությունները Սեյրան Օհանյանը արդյունավետ է համարել: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային եւ միջազգային նշանակության տարբեր հարցեր:

Նախարարի խոսքով՝ կողմերը համաձայնել են, որ անվտանգության ոլորտի հարցերը լուծելիս անհրաժեշտ է հետեւել ուժի չկիրառման միջազգային սկզբունքներին: Նախարարը նաեւ ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները պաշտպանության ոլորտում:

Իր հերթին Լիտվայի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը կարեւորում է «Արեւելյան գործընկերության» ծրագրի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Լիտվական կողմը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային ռազմական առաքելություններին:

Լուսանկարը Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ