News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 23-ի ուղերձը ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ցանկանում մեկնաբանել։ Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկ դնելուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին, ու բարկացավ Թուրքիայի վարչապետի ուղերձը մեկնաբանելու խնդրանքից։

«Ամոթ ա, Էրդողանն ո՞վ ա, որ դրա հայտարարություններն էլ մեկնաբանենք»,- ասաց գեներալը։

Փոխարենը Մանվել Գրիգորյանին ուրախացրեց իր առողջության մասին հարցը։

Լրագրողի՝ «ինչպե՞ս եք Ձեզ զգում» հարցին նա պատասխանեց. «Այ դա հարց է, ապրես աղջիկ ջան։ Շատ լավ։ Ուժեղ։ Դեռ 30-40 տարի ծառայելու եմ»։

Հայ-թուրքական արձանագրություններից Երեւանի ստորագրությունը հետ կանչելու վերաբերյալ հարցը նույնպես գեներալի սրտով չէր. «Ստից բաներ եք խոսում, որ քաղաքականացնեք, բայց քաղաքական ոչ մի բան չկա։ Մենք պիտի միասանական լինենք, որ ամբողջ աշխարհը ճանաչի»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ