Ներկայում Չեխիայի արտադրության չորս L-39 Skyfox ռազմական ինքնաթիռ արտադրվում է Հայաստանի համար։ Դրա մասին հաղորդում է Praise the Steph-ը։

Նշված ուսումնամարտական ինքնաթիռների արտադրությամբ զբաղվում է Aero Vodochody ընկերությունը, որն արդեն 40 միավոր վաճառել է տարբեր պատվիրատուների։

Aero Vodochody-ն նաև պոտենցիալ պատվիրատուներին առաջարկում է L-39 Skyfox ինքնաթիռների տարբերակ՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի տարբերակի վերազինման հնարավորությամբ։