News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը չի մեկնաբանում այլ երկրների առաջնորդների հայտարարությունները: Այս մասին ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 99-ամյակի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած հայտարարությանը:

Դիվանագետի խոսքով, ինքը ԱՄՆ-ի` Հայաստանում դեսպանն է հանդիսանում: «Միգուցե Վաշինգտոնը կարձագանքի դրան, սակայն թույլ տվեք չմեկնաբանել այլ երկրների առաջնորդների հայտարարությունները»,- նշել է Հեֆֆերնը, ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ միասին հուշահամալիրում գտնվել: «Ես այստեղ եմ, որպեսզի նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Ջեն Քերրիի անունից հարգանքի տուրք մատուցեմ 1915թ. ողբերգության զոհերի հիշատակին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-ամյակի նախօրեին Թուրքիայի հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն  ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ