News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ազատվել է պարտադիր զինծառայությունից: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 26-ի նիստում:

Հիմնավորման մեջ նշված է, որ Մովսիսյանն աչքի է ընկնում Հայաստանի հավաքականի կազմում դրսեւորած արդյունավետ խաղով եւ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, որը մեկնարկում է 2014-ի աշնանը:

Մովսիսյանը Հայաստանի հավաքականի 26 հանդիպումներում 9 գոլի հեղինակ է դարձել: Մոսկվայի «Սպարտակում» 2012-13թ. տարեշրջանին նա Ռուսաստանի առաջնության  լավագույն ռմբարկու է ճանաչվել՝ բրազիլացի Վանդերսոնի հետ միասին (13-ական գոլ): 2013-14 տարեշրջանին առայժմ 4-րդ տեղում է:

Յուրա Մովսիսյանը Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից է, 2013թ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքում նա 2-րդ տեղն էր գրավել՝ Դորթմունդի «Բորուսիայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ