News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները կատարեցին իրենց սպառնալիքը եւ փակեցին Սարյան փողոցը՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին իրենց մասնակցությունն արգելելու կապակցությամբ:

Ոստիկանները մի մասին հրելով դուրս բերեցին փողոցից, ակտիվիստների մի քանիսին հաջողվեց կրկին ճեղքել պատը եւ նստել փողոցում։

Այս պահին շարունակվում են բախումներն ու քաշքշուկները ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ: Ոստիկաններին միացել են լրացուցիչ ուժեր՝ կարմիրբերետավորներ: ակտիվիստներն անընդհատ նստում են փողոցի տարբեր հատվածներում, ոստիկանները նրանց քաշքշելով հեռացնում են։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրահանգեց ոչ մեկին բերման չենթարկել, պարզապես հեռացնել փողոցից:

Նշենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ակցիային մասնակցում է իր երկու մանկահասակ երեխաների հետ: Նա մտավ բազմության մեջ եւ գոռում էր ոստիկանների վրա՝ պահանջելով ուժ չգործադրել քաղաքացիների նկատմամբ: Մի պահ նա նույնպես հայտնվել էր ոստիկանական շղթայի մեջ:

Հիշեցնենք, որ ակտիվիստները պահանջում են թույլ տալ իրենց մասնակցել այս պահին ընթացող նիստին, որի ժամանակ քննարկվում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, սակայն նրանց թույլ չեն տալիս ներս մտնել՝ պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ