News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի բնակիչը կալանավորվել է «սպառնացող վարքագիծ» դրսեւորելու համար, այն բանից հետո, որբ ձմերուկը կտրտել է «պասիվ-ագրեսիվ» կերպով, հաղորդում է Rosbalt-ը՝ վկայակոչելով The Register Citizen News-ին:

Պարբերականի փոխանցմամբ, հուլիսի 4-ին մի կին է դիմել ոստիկանություն՝ հայտարարելով, որ ոմն Կարմին Սերվելինոն գործիքների արկղում թմրանյութ է պահում: Նա լուսանկարել է տուփի պարունակությունը: Ավելի ուշ կինը  հայտնաբերել է, որ տուփը անհետացել է արկղից եւ ոստիկանություն է դիմել՝ որպես ապացույց ներկայացնելով լուսանկարը: Սակայն 49-ամյա ամերիկացու մեղքը  թմրանյութերի պահպանությանը հանցակից լինելու մեջ այպես էլ չի հաջողվել ապացուցել:

Վերադառնալով տուն՝ կինը խոհանոցի սեղանին տեսել է ձմերուկ, որի մեջ խրված է եղել մսի համար նախատեսված մեծ դանակ: Մի քանի վայրկյան անց Սերվելինոն մտել է խոհանոց եւ սկսել կտրտել ձմերուկը «շատ ագրեսիվ» եղանակով: Նա լուանկարել է նաեւ այդ դանակը եւ փոխանցել ոստիկանությանը:

Արդյունքում Կարմին Սերվելինոն ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու մեղադրանքով եւ ավելի ուշ ազատվել է 500 դոլար գրավի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ