News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե ապացուցեն, որ Դոնեցկում մալազիական ինքնաթիռի վթարի ետեւում ռուսամետ ակտիվիստներն են կանգնած, ապա Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման մեղքը Ռուսաստանինն է, հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը «The Sunday Times»-ին տված հարցազրույցում:

«Եթե այդպես է, ապա մենք պետք է հստակ պատկերացնենք, թե ինչ է դա նշանակում. սա արդյունքն է նրա, որ Ռուսաստանն ապակայունացնում է ինքնիշխան պետություն, խախտում է տարածքային ամբողջականությունն, աջակցում զինված ավազակներին, վարժեցնում ու զինում նրանց»,- հայտարարել է Քեմերոնը: Նրա խոսքով՝ Եվրամիությունն ու Արեւմուտքը պետք է օգտագործեն իրենց «իշխանությունն, ազդեցությունն ու ռեսուրսները», որպեսզի փոխեն Ռուսաստանի հանդեպ մոտեցումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դրա հետ մեկտեղ, նշել է Քեմերոնը, ԵՄ շատ երկրներ շատ դանդաղ են արձագանքում Մոսկվայի գործողություններին:

«Մենք երբեմն մեզ այնպես ենք դրսեւորում, կարծես մենք Ռուսաստանի կարիքն ավելի շատ ունենք, քան նա մեր»,- ասել է բրիտանացի վարչապետը:

Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնի հրապարակված հարցազրույցում խոսվում է Մոսկվայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների մասին, որոնք «Ռուսաստանին կկտրեն Արեւմուտքից»:

«Եթե Ռուսաստանը գլխավոր մեղավորն է, մենք կարող ենք հետագա միջոցներ ձեռնարկել նրա դեմ եւ հասկացնել, որ պատերազմի նման հովանավորումը միանգամայն անընդունելի է»,- հայտարարել է բրիտանացի նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ