News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարարները Կիեւի ժամանակով 16:30-ի դրությամբ մալայզիական «Բոինգ»-ի կործանման վայրում 223 ուղեւորի դիակ են հայտնաբերել: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի փոխվարչապետ, տարածքային զարգացման նախարար Վլադիմիր Դրոյսմանը:

Նրա խոսքով, աղետի վայրում որոնողական աշխատանքներին 200 մարդ է մասնակցում Դոնեցկի ԱԻՊԾ-ի անձնական կազմից, ինչպես նաեւ շուրջ 800 կամավորներ: Այնտեղ 20 միավոր տեխնիկա է աշխատում:

Ավելի վաղ ԱԻՊԾ-ը տեղեկացրել էր, որ որոնողական աշխատանքների ղեկավարը 34 քառ. կմ տարածք է սահմանել: Հուլիսի 20-ի առավոտյան հետազոտվել էր շուրջ 20 քառ. կմ:

Նշվում է, որ այդ տարածքում է տեղակայված նաեւ Գրաբովսկոյե ջրամբարը, որը հետազոտելու համար աշխատանքներում ջրասույզներ են ներգրավվել:

Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ Կիեւը չի կարող անվտանգության երաշխիքներ տալ օտարերկրյա փորձագետներին, ովքեր մտադիր են աշխատել ինքնաթիռի կործանման վայրում, քանի որ տարածաշրջանը վերահսկում են ռուսամետ ակտիվիստները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ