News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից Իրաքի քրիստոնյա բնակչության հետապնդումը ցույց է տալիս դրա հանցավոր բնույթը եւ բացառում դրա շարքերում այսպես կոչված ապստամբների ներկայության հնարավորությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրաքի գործող վարչապետ Նուրի ալ-Մալիքին:

«Այն, ինչ «Իսլամական պետության» զինյալները Նայվանա նահանգում անում են մեր քրիստոնյա քաղաքացիների դեմ՝ իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանների եկեղեցիների կործանում, աղոթատեղիների վրա հարձակում եւ այլն, առանց որեւէ կասկածի բացահայտում է այդ խմբավորման հանցավոր բնույթը, որը սպառնում է ամբողջ մարդկությանը»,- վարչապետի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վարչապետը նաեւ դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով միավորվել այդ սպառնալիքին դիմակայելու համար:

Ինչպես հաղորդվել է, Մոսուլը գրաված «Իսլամական պետության» զինյալները քրիստոնյաներին սպառնում են սպանել, եթե նրանք չհրաժարվեն իրենց կրոնից, «հետապնդումից պաշտպանության հարկ» չվճարեն կամ չլքեն քաղաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ