News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանը ոչնչացրել է հարստացված ուրանի պաշարները՝ ըստ Ժնեւում անցյալ տարվա նոյեմբերին Իրանի պատվիրակության եւ համաշխարհային վեց գերտերությունների միջեւ ձեռքբերված համաձայնությունների:

ԱԷՄԳ-ի զեկույցում ասվում է, որ Իրանը կատարել է համաձայնագրի պայմանները, որի ժամկետը պետք է ավարտվեր հուլիսի 20-ին, սակայն անցյալ շաբաթ երկարացվել էր մինչեւ նոյեմբեր: Թեհրանից պահանջվում էր 20 տոկոսով դադարեցնել ուրանի հարստացումը եւ վերափոխել արդեն հարստացված ուրանը:

Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներին չի հաջողվել մինչեւ հուլիսի 20-ը համաձայնեցնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական պայմանագրի պայմանները:

Արեւմուտքի երկրները Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու մեջ: Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը ծառայում է բացառապես խաղաղ նպատակների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ