Գազայի հատվածում իսրայելցի զինվորականները գնդակոծել են հիվանդանոցը, զոհվել է չորս մարդ, փոխանցում է Գազայի առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ 30-ից ավելի մարդ սպանվել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ Իսրայելի գործողության հետեւանքով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով պաղեստինցի զինվորականներին:
Իսրայելի բանակը պնդում է, որ սպանվել է նաեւ 10 գրոհային, որոնք երկիր էին ներխուժել Գազայի թունելներից:
Երկրորդ օրը շարունակ Գազայի քաղաքները հայտնվում են հրետանու կրակի տակ: Իսրայելցի զինվորականների թիրախը թունելներն են: