News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա վերջին Երեւանում նախատեսվում է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնել: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան

Անդրադառնալով ԵԱՏՀ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարներին եւ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրին, դեսպանն ընդգծեց, որ կողմերը շահագրգռված են համագործակցության զարգացման ուղղությամբ եւ միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ընթացքում մտադիր են ճշգրտել ծագող հարցերի շուրջ մանրամասներն եւ դրանց լուծման ուղիները:

Ուկրաինացի դիվանագետը հիշեցրեց, որ Ուկրաինայից Հայաստան է ներկրվում մետաղ, գյուղատնտեսական արտադրանք՝ ցորեն, գարի, չոր կաթ, սերուցքային եւ արեւածաղկի յուղեր, օղի: Իր հերթին, վերջին մի քանի տարիների ընթացքում Կիեւում հայկական կոնյակի մի շարք խանութներ են բացվել, այս խմիչքը մեծ հեղինակություն է վայելում, Հայաստանից արտահանվում են նաեւ ձկնային արտադրատեսակներ, ծիրան: «20 տարվա ընթացքում շուկան կայացավ: Չեմ կարծում, որ այդ ապրանքներն հենց այնպես կարող են դուրս շպրտվել», - նշեց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ