News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մեքենան այսօր՝ հուլիսի 22-ի, վաղ առավոտյան ԼՂՀ Քաշաթաղի հյուսիսային մասում՝ Վաղազին գյուղի մոտ, պայթել է ոչ թե ականապատ տարածքում, այլ ճանապարհին մոտ. այս պահին իրավապահները փորձում են հասկանալ, թե ականն ինչպես է հայտնվել այդ հատվածում:

NEWS.am-ի տեղեկություններով՝ մեքենայի մեջ եղել են 5 ուղեւորներ: Ռուբեն Խլղաթյանի հետ եղել է նաեւ եղբայրը, որը, բարեբախտաբար, ոչ մի վնասվածք չի ստացել:

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի ղեկավարը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց տարածված տեղեկությունները, թե Արմավիրի քաղաքապետը Քաշաթաղ էր գնացել որսի:

«Նախ Արմավիրի քաղաքապետի անունն առաջին անգամ եմ լսում, էսքան ժամանակ մեզ մոտ չի եկել: Ո՞րս, դժվար որսի եկած լինեն, որովհետեւ մեզ մոտ որսն արգելված է, եւ գրեթե ոչ մեկն էլ որսի համար մեր շրջան չի գալիս»,- ասաց նա:

Մինչդեռ հիվանդանոցում հավաքված մարդիկ NEWS.am-ին հայտնեցին, որ Արմավիրի քաղաքապետը որսի էր գնացել, դեպքն էլ տեղի է ունեցել հենց որսի համար նախատեսված տարածքում։

Նշենք, որ ականի պայթյունից վիրավորվել են 3 ուղեւոր, նրանք այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է: Վթարի հետեւանքով վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ Ռուբեն Խլղաթյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Գառնիկ Ավետիսյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Ամենաշատ