News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Սարյան 31, 38 եւ 40 հասցեների բարձրահարկ «պանելային» շենքերի արտաքին տեսքը թարմացվել է։ Մասնակի նորոգումից հետո ներկվել են տուֆածածկ շենքերի ճակատային բետոնե սալիկները։ Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այս շենքերի արտաքին ճարտարապետական լուծումը՝ բետոնե սալիկներով ստացված կիսակամարները, շենքերի բնակարանների բացօթյա պատշգամբներն էին։ Շենքերի շահագործումից ի վեր՝ տասնամյակների ընթացքում, լուսամուտներ տեղադրելու պատճառով դրանք խեղաթյուրվել էին։ Այժմ, գունաներկումից հետո շենքերի արտաքին ճարտարապետական լուծումը տեսողական իմաստով վերականգնվել է։ Գործածված ներկի հիմքում բնական պիգմենտ է, բաղադրությունը քարի փոշի է, որը արեւի ճառագայթների ազդեցությունից չի գունաթափվում։ Ընտրված գույնը շագանակագույն տուֆի ամենամուգ երանգն է, որը շենքերի սալապատման տուֆի գույնի համեմատ բավականին մուգ է, որպեսզի պատշգամբները երիզող կիսակամարներն ավելի արտահայտված լինեն»,- ներկայացրել է Երեւանի քաղաքապետի խորհրդական, գլխավոր դիզայներ Գագա Ամատունին։

Բարձրահարկ «պանելային» շենքերի արտաքին տեսքը թարմացվում, արդիականացվում են ճակատային հատվածների գունաներկման ծրագրով, որը  քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով իրականացվում է Երեւանի համաչափ զարգացման սկզբունքով՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ