News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի ամրապնդման մասին եւ խոստացել համարժեք պատասխան տալ դաշինքի գործողություններին: Այս մասին ՌԴ նախագահը նշել է երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցերով Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

«Մենք համարժեք եւ համաչափ կպատասխանենք մեր սահմաններին ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների մոտենալուն, եւ անուշադրության չենք մատնի գլոբալ հակահրթիռային պաշտպանական համակարգերի տեղակայումն ու բարձր ճշգրտությամբ ռազմավարական զենքերի պաշարների աճը»,- Պուտինի խոսքերն է մեջբերում Газета.Ру-ն:

Բացի այդ, նա հայտարարել է, որ սահմանին ՆԱՏՕ-ի ակտիվացման պատճառով Ռուսաստանը բարձրացնելու է իր պաշտպանունակությունը, այդ թվում՝ Ղրիմում:

«Մեզ հաճախ են ասում, որ ՀՀՊ համակարգը պաշտպանական համակարգ է: Ոչ մի նման բան: Այն հարձակողական համակարգ է, այն ԱՄՆ հարձակողական պաշտպանության համակարգի մաս է»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Պուտինը նաեւ նշել է, որ ներկայում Ռուսաստանին եւ նրա տարածքային ամբողջականությանն ուղղակի վտանգ չի սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ