News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինական խորհրդարանում հուլիսի 22-ին ընդմիջումից հետո Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը նկատողություն է արել խմբակցությունների ղեկավարներին՝ խորհրդարանականների կարգապահության ցածր մակարդակի պատճառով, որոնք ընդմիջման ավարտից հետո, նիստը շարունակվելու ընթացքում, նստած են մնացել ճաշարանում:

«Ճաշարանն ուկրաինական պառլամենտարիզմի թշնամին է: Հավանաբար հարկավոր է այն անհապաղ փակել»,- հայտարարել է նա:

Տուրչինովը քարտուղարությանը խնդրել է նիստերի դահլիճ վերադառնալու մասին պատգամավորներին երեք անգամ հայտարարել, առաջին հերթին, ճաշարանում:

«Ես դիմում եմ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ խնդրում մեր խմբակցություններում եւ խմբերում կարգապահություն ապահովել: Հիշեցնեմ, որ Գերագույն Ռադան աշխատում է ամբողջ օրը, այլ ոչ թե միայն օրվա առաջին կեսին, այդ պատճառով մենք չենք այլեւս չենք շարունակել այսպես աշխատել: Ցավոք, մեր պատգամավորների կարգապահությունը ցածր մակարդակի վրա է: Ամոթալի պրակտիկա է, երբ մենք չենք կարողանում աշխատել ամբողջ օրը: Ես եւս մեկ անգամ նկատողություն եմ անում խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին՝ իրենց պատգամավորների կարգապահության համար»,- հավելել է Տուրչինովը:

Սակայն դրանից հետո դահլիճում պատգամավորների թիվը չի ավելացել: «NR2.com.ua»-ի փոխանցմամբ՝ շատերը հանգիստ շարունակել են ճաշել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ