Գազայի հատվածում զոհվածների թիվը Իսրայելի կողմից երկու շաբաթյա ռազմական գործողության արդյունքում կազմել է 609 մարդ:
Իսրայելի պաշտպանության բանակից հաղորդվում է 3720 վիավորների մասին:
Իսրայելը կրկին մեղադրում է ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածի բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելու համար, ինչը «խստորեն հակասում է Ժնեւի համաձայնագրին»: Մեկնաբանելով Գազա քաղաքի հյուսիսում խաղաղ բնակչության շրջանում այդչափ մեծ թվով կորուստների փաստը, իսրայելի զինվորականները նշել են, որ բնակիչներին կոչ են արել լքել վտանգավոր գոտին 3 օրվա ընթացքում, իսկ ՀԱՄԱՍ-ի ծայրահեղականները «հրթիռային սարքերն ու ռազմամթերքը հատուկ տեղաբաշխում են շատ մարդկանցով բնակեցված վայրերում»:
Իսրայելը Գազայի հատվածում իր ցամաքային ռազմական գործողությունը սկսել է հուլիսի 18-ի գիշերը, որին նախորդել էր 10-օրյա օդային գործողությունը: Զինված հակամարտության երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 600 պաղեստինցի եւ 29 իսրայելցի են սպանվել: