News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպայում աղբի վերամշակման գործընթացը ամենաարդյունավետն ապահովում է Շվեյցարիան:

Այստեղ թափոնների երկրորդային օգտագործման ամենաբարձր մակարդակն է գրանցվել եվրոպական նույն ցուանիշի միջին մակարդակի համեմատությամբ:

Միջինում երկրի յուրաքանչուր բնակիչ հավաքել է 690 կգ աղբ: Եվրոպայում այդ նույն ցուցանիշի միջին մակարդակը կազմում է 492 կգ: Շվեյցարիայի ռեկորդային ցուցանիշներին առավելագույնս մոտեցել են եվրապական մի շարք երկերներ, այդ թվում ՝ Դանիան, Կիպրոսը եւ Լյուքսեմբուրգը, հաղորդում է Euromag-ը՝ վկայակոչելով Le Matin-ին:

Ընդհանուր առմամբ, Eurostat-ի վիճակագրությամբ, Եվրոպական համայնքի տարածքում վերամշակվել է թափոնների ընդհանուր մասի միայն 40%-ը:

Փորձագետները պնդում են, որ թափոնների եւ սպառման միջեւ բավականին օրինաչափ կապ է ստեղծվել: 1980-2008թթ. թափոնների ծավալը աճել է կրկնակի անգամ՝ հասնելով 5,7 մլն տոննայի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ