Նիգերում կործանված Air Algerie-ի օդանավի ուղեւորներից 50-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են, հաղորդում է France-Presse գործակալությանը՝ վկայակոչելով ավիաընկերության տրամադրած տվյալներին:
Ավելի վաղ, Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆրեդերիկ Կյուվիլիեն հայտարարել էր, որ ինքնաթիռի ուղեւորների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի քաղաքացիներ են:
110 ուղեւորներով եւ անձնակազմի 6 անդամներով Air Algerie կործանվել է Նիգերի մայրաքաղաքի մոտակայքում:
Նախնական տվյալներով՝ ավիավթարի պատճառը ամպրոպաբեր մրրիկն է եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Air Algerie-ը կորցրել է իր ինքնաթիռներից մեկի հետ կապը: Օդանավի հետ կապը դադարել է թռիչքից 50 րոպե անց:
Ավիաընկերությունում պարզաբանել են, որ ինքնաթիռի անձնակազմի միջեւ կապը խզվել է Մալիի հյուսիսային օդային տարածքում:
Ինքնաթիռն իրականացրել է Բուրկինա-Ֆասո-Ալժիր չվերթը: