News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ազգությամբ քուրդ քաղաքական գործիչ Ֆուադ Մասումին:

Սա արդեն քաղաքական կարեւորագույն երկրորդ պաշտոնն էր, որի թեկնածուի հարցում պետք է կողմնորոշվեին իրաքցիները նոր իշխանություններ ձեւավորելիս: Նախորդ շաբաթ խորհրդարանի խոսնակ էր ընտրվել սուննիական դաշինքի ներկայացուցիչ Սալիմ Ջաուրին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իրաքցի քաղաքական գործիչները փորձում են կառավարություն ձեւավորել արմատական իսլամիստների ու սուննի գրոհայինների դաժան ճնշման եւ սպառնալիքների պայմաններում:

Մինչեւ օգոստոսի կեսերը կողմերը պետք է որոշեն շիաների ներկայացուցչին, որը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Գործող վարչապետ Նուրի Ալ Մալիքին հայտարարել է, որ ինքը ցանկանում է պահպանել պաշտոնը՝ չնայած հրաժարականի պահանջին, որը հնչում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ