News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հալեպում Սաքոն ավտովերանորոգման բիզնես ուներ, որտեղ արդեն 15 մարդ էր աշխատում: Հիմա հալեպահայը փոքրիկ կրպակում ֆալաֆել եւ շաուրմա է վաճառում:

Ըստ «The Christian Science Monitor»-ի, նա նույն բջջայինն ունի՝ հին սմարթֆոն, որը գնել է Հալեպում սիրիական հակամարտությունը սկսվելուց առաջ, որը ոտքից գլուխ շրջեց նախկինում հաջողակ այս գործարարի կյանքը: Դրանում լուսանկարներ կան, որոնցում պատկերված են վաղուց անցած կյանքը, լավ կահավորված տանը կեցվածք ընդունած սիրիահայերի մեծ, երջանիկ ընտանիքը, որը չէր էլ կասկածում, թե ինչ է տեղի ունենալու:

Նրա խոսքով, զգալի գումար էր տնտեսել, որը բավական կլիներ Հալեպում 4 բնակարան եւ 2 ավտոմեքենա գնելու, ինչպես նաեւ քաղաքի թանկարժեք վայրերում կանոնավոր կերպով ճաշելու համար: Սակայն պատերազմը հարված հասցրեց նրա բիզնեսին՝ ստիպելով կնոջ հետ Երեւան փախչել, ուր տարիներ առաջ ուղարկել էր որդուն՝ դեղագործություն ուսանելու համար:

Հիմա նա քաղաքի կենտրոնում փոքրիկ կրպակ ունի, որտեղ ֆալաֆել եւ շաուրմա է պատրաստում, իսկ նրա կինը՝ նախկին բժիշկ, ղեկավարում է հարեւանությամբ գտնվող կրպակը: Այստեղ ապրում են մեկ ննջասենյակ ունեցող բնակարանում, ընտանիքի մի քանի այլ անդամների հետ միասին: Այլեւս չկան լավ ավտոմեքենաներ, ռեստորաններ, վարձու աշխատողներ: «Այդ նման է նրան, կարծես թագավորական կենսակերպից անցել ես գնչուական կյանքի»,- ասում է սիրիահայը:

Սաքոն եւ նրա կինը, ով նույնպես 60 տարեկան է, այն 10 հազար հայերից են, ովքեր Երեւանում ապաստան են փնտրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ