Ուելսում ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթաժողովի գլխավոր հարցերից են լինելու Ռուսաստանի քաղաքականության դեմ դաշինքի պատասխան միջոցները, հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Հյու Բեյլին, հայտնում է gazeta.ru-ն:
«Գագաթաժողովում քննարկման գլխավոր թեմաներից են լինելու Ռուսաստանի ագրեսիան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի պատասխան քայլերը», - բացատրել է նա:
Ապրիլի սկզբին ՆԱՏՕ-ի ԽՎ-ն որոշում էր կայացրել դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի խորհրդարանի հետ: