Երկտեղանոց ինքնաթիռն ընկել է Ուկրաինայի Լվովի շրջանում, ինքնաթիռում գտնվել է միայն օդաչուն, ով մահացել է:
«Հուլիսի 26-ին ժամը 9:36-ին փրկարարները հաղորդագրություն են ստացել, որ Պուստոմիտ քաղաքից ոչ հեռու գտնվող դաշտում ինքնաթիռ է ընկել», - հաղորդում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ-Նովոստին»: http://ria.ru/world/20140726/1017644557.html
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ ինքնաթիռը երկտեղանի է, իսկ կործանման պահին միակ ուղեւորը 1965թ. ծնված օդաչուն է եղել: Վերջինս մահացել է: