News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինական զորքերը դուրս են եկել Գորլովկա քաղաքի շրջակայք եւ շարունակում են մարտերը ռուսամետ ակտիվիստների զինված ջոկատների հետ:

Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տվյալներով՝ Գորլովկայի հարձակման ժամանակ սպանվել է մոտ 20 ակտիվիստ, շարքից դուրս է բերվել 8 զրահամեքենա: Զորքերը փորձում են շրջափակել քաղաքը, որպեսզի կանխեն ռուսամետ ակտիվիստների կապը Դոնեցկի խմբավորումների հետ: Մարտերը շարունակվում են Պերվոմայսկ եւ Դեբալցեւո  շրջաններում:

ԱԱՊՀ ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոյի խոսքով՝ ուկրաինական բանակի կողմից գերի վերցված «աշխարհազորայինները» խոսում են կառավարական զորքերի դեմ պատերազմոց ջոկատների ցածր մարտական ոգու մասին:

Ինչպես հաղորդում են ուկրաինական աղբյուրները, Ռուսաստանը

շարունակում է զորքեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով: Տեղի է ունենում ռազմական տեխնիկայի տեղաշարժ, որոշ բնակավայրերում հրետանային դիրքեր են կազմակերպվում:

Բացի այդ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Իգոր Կաբանենկոն հաղորդել է, որ պաշտպանական գերատեսչությունը ծառայողական հետաքննություն է անցկացնում կապված տեղեկության հետ ավելի քան 40 ուկրաինացի զինծառայողի՝ Ռուսաստանի սահմանով անցնելու վերաբերյալ:

Կաբանենկոյի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ