News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը Գազայի հատվածում երկարատեւ արշավի պետք է պատրաստվի: Նետանյախուի խոսքով՝ Իսրայելը չի կանգնելու, քանի դեռ չի հասել իր՝ Գազայի թունելները ոչնչացելու նպատակին:

Վերջին տվյալների համաձայն, հուլիսի 28-ին մահացել է պաշտպանության բանակի 5 զինվոր: Մեկ զինծառայող սպանվել է պաղեստինյան անկլավի հարավային հատվածում մարտի ժամանակ, եւս 4-ը զոհվել են Գազայի հատվածից արեւելք ընկած սահմանակից մասում ականանետային ռմբակոծության արդյունքում:

Բացի այդ, հուլիսի 29-ի գիշերը իսրայելական ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել գազայի հատվածում ՀԱՄԱՍ իսլամական շարժման ղեկավարի, մերձծովյան անկլավի նախկին վարչապետ Ւսմայիլ Խանիի տան վրա:

Պաղեստինյան կառավարության նախկին ղեկավարի որդու խոսքով՝ հարձակման ժամանակը տունը դատարկ է եղել, ուստի դրա արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն շենքը ամբողջապես ավերակ է դարձել:

Իսրայելի ռազմաօդային ուժերը եւ հրետանին հարվածներ են տեղացել Գազայի հատվածի տարածքում մի քանի թիրախներով, ինչի արդյունքում, պաղեստինցիների տվյալներով, առնվազն 40 մարդ է զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ