News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Չինական Baidu ինտերնետ-որոնողական համակարգը սեփական ավտոմեքենայի վրա է աշխատում, գրում է The Financial Timesւ: Ինչպես հիշեցնում է թերթը, Baidu-ն նախկինում բազմաթիվ անգամներ ընդօրինակել է իր ամերկյան մրցակից Google-ին: Մասնավորապես, նա թողարկել է Street View-ի իր նմանօրինակը եւ պատրաստվում է  Baidu Eye «խելացի» ժամացույցներ ստեղծել:

Չինական ընկերության նոր նախագիծը կապված է ավտոմեքենայի հետ: Baidu-ն պնդում է, որ մեքենան «առավելագույնս ինքնուրույն կլինի» սակայն ոչ անօդաչու, քանի որ մեքենան պետք է օգնի մարդկանց, այլ ոչ թե փոխարինի նրանց:

Հաղորդվում է նաեւ, որ մեքենան կզինեն «խելացի» վիրտուալ օգնականով:

Baidu-ի մշակման նախատիպը կներկայացվի կամ մինչեւ 2014թ. ավարտը, կամ արդեն 2015թ.: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Baidu-ն Չինաստանում խոշորագույն եւ աշխարհում 5-րդ պորտալն է: 2013թ. ընկերության եկամուտը կազմել է 5,3 մլրդ դոլար, հաղորդում է gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ