News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Paramount Pictures կինոստուդիան ներողություն է խնդրել նինձյա-կրիաների պատկերով պաստառի համար, որոնք ցատկում են այրվող երկնաքերից: Պաստառի վրա գրված է եղել ժապավենի թողարկման ամսաթիվը՝ սեպտեմբերի 11:

Կինոընկերության ավստրալական մասնաճյուղը պաստառի լուսանկարը հրապարակել է Twitter-ում եւ Facebook-ի պաշտոնական էջում, այնուհետեւ ջնջել է այն:

Հրապարակումը բլոգերների վրդովմունքի պատճառ է դարձել՝ 2001 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով:

«Մենք ներողություն ենք խնդրում: Ոչ մի կերպ չենք ցանկացել վիրավորել ոչ ոքի զգացմունքները: Այդ ամսաթվի հետ նման պատկերի օգտագործումը սխալ էր»,- կինոստուդիայի հայտարարությունն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը:

«Նինձյա-կրիաները» ֆիլմն Ավստրալիայում մեծ էկրան է բարձրանալու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունների տարելիցի օրը: Հիշեցնենք, որ ահաբեկչության հետեւանքով շուրջ 3 հազար մարդ էր զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ