News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կվերադարձնի մրցանակը, որը ստացել է ամերիկա-հրեական կազմակերպության կողմից 2004թ.-ին: Կազմակերպությունը նախկինում խնդրել էր Էրդողանին վերադարձնել մրցանակը Գազայի հակամարտության վերաբերյալ Էրդողանի մեկնաբանություններից հետո: Այդ մասին հաղորդում է ամերիկյան «ABC» հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով «Associated Press» գործակալությանը:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կիլիչն Էրդողանի անունից գրել է Ամերիկայի հրեական կոնգրեսի նախագահ Ջեք Ռոզենին: Դեսպանը նշել է, որ Էրդողանն ուրախ կլինի վերադարձնել մրցանակը Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով, որոնք ընդունել է Ամերիկայի հրեական կոնգրեսի արդի ղեկավարությունը Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա վերջին հարձակումների կապակցությամբ»:

Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունը պահանջել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից վերադարձնել իր կողմից 10 տարի առաջ ստացած մրցանակը՝ կապված նրա վերջին գնահատականների հետ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ: Ամերիկայի հրեական կոնգրեսի նախագահ Ջեք Ռոզենը թուրք վարչապետին անվանել է «աշխարհում թերեւս ամենավտանգավոր հակաիսրայելական առաջնորդ» եւ մեղադրել, որ նա «վտանգավոր ճարտասանություն է կիրառում քաղաքական նպատակներով եւ թուրք հասարակությանը հրեաների նկատմամբ բռնության է դրդում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ