News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան նախագահ Թայիփ Էրդողանի օրոք վերածվում է «մռայլ բռնապետության»։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այսպես նա պատասխանել է Թուրքիայի առաջնորդի կողմից քննադատությանը հուլիսի 19–ին Կնեսեթի (Իսրայելի խորհրդարան) կողմից ընդունված օրենքին Իսրայել պետության հրեական բնույթի մասին։   

«Թուրքիան նախագահ Թայիփ Էրդողանի կառավարման օրոք վերածվում է մռայլ բռնապետության, Իսրայելը հստակ հանձնառու է իր քաղաքացիների հավասարության իրավունքներին ինչպես մինչեւ օրենքի ընդունումը, այնպես էլ դրանից հետո։ Էրդողանը սպանել է սիրիացիներին եւ քրդերին, ինչպես նաեւ բանտերն է ուղարկել իր տասնյակ հազարավոր համաքաղաքացիների»,–նշել է Նեթանյահուն՝ շեշտելով, որ Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը։

Ավելի վաղ՝ երեքշաբթի Էրդողանը հայտարարել է, որ նոր իսրայելական օրենքը կոչված է էլ ավելի նեղել եւ մեկուսացնել պաղեստինցիներին։ Բացի այդ, նա նշել էր, որ օրենքի ընդունումը ցույց է տալիս, որ Իսրայելը ամենասիոնիստական, ֆաշիստական եւ ռասիստական երկիրն է։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ Հիտլերի հոգին վերակենդանացել է որոշ իսրայելական պաշտոնյաների մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Իսրայելի հյուպատոսին առաջարկվել է ժամանակավորապես լքել երկիրը
​«Այո, ես հաստատում եմ...
Ամենաշատ