News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ գերատեսչությունը Ստամբուլում Իսրայելի հյուպատոս Յոզեֆ Լեֆի Սֆարիին խորհուրդ է տվել ժամանակավորապես լքել երկիրը: Այս մասին չորեքշաբթի օրը մի խումբ լրագրողներին հայտնել էր աղբյուրը Թուքիայի ԱԳՆ-ում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Այո, ես հաստատում եմ», - ասել է աղբյուրը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք նման առաջարկություն իսկապես ուղարկվել է:

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Թուրքիայում Իսրայելի դեսպան Էյթան Նայեն հրավիրվել էր Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան առաջարկվել էր ժամանակավորապես լքել երկիրը: Նրան նաեւ տեղեկացրել էին Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ խորհրդակցությունների համար Թուրքիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին Թել-Ավիվից հետ կանչելու մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Իսրայելի՝ Գազայի հետ սահմանին դաժան բախումներ էին սկսվել իսրայելական զինվորականների եւ պաղեստինցի ցուցարարների միջեւ, պատճառ էր հանդիսացել նույն օրը Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումը: Վերջին տվյալներով՝ բախումների ընթացքում ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել, մոտ 2.7 հազար մարդ վիրավորվել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ