News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԴԱՀԿ գործողությունները Մարզահամերգային համալիրում ապօրինի են, դա «պետական ռեկետ է»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողներին ասաց Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը՝ անդրադառնալով չվճարված պարտքի պատճառով աճուրդի հանված ՄՀՀ աշխատակիցներին հուլիսի 30-ին հարկադրաբար շենքից դուրս հանելու ԴԱՀԿ գործողություններին։

«Սա պետական ռեկետ է, այս ամենը անում են, որպեսզի մեզ լռեցնեն, բայց մենք չենք գնալու այս ճանապարհով: Մենք օրենք չենք խախտել, անգամ եթե գումարը չենք հասցրել վճարել: Այո, խնդիրներ կան բազմաթիվ, բայց մեր իշխանությունները կոնկրետ գնում են իրավախախտումների։ Դա օրենքի խախտում էր, որովհետև եթե գալիս են վտարելու, ապա նախապես պետք է այդ մասին ծանուցեն: Իսկ մեզ մոտ այնպիսի խայտառակ վիճակ էր, որ ուղղակի զանգում, ասում են՝ արդեն մտել և վտարում են. այսպես չեն անում»,- ասաց նա։

ՄՀՀ մամուլի պատասխանատուն ստեղծված իրավիճակի համար մեղադրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Շատ տարօրինակ բան է տեղի ունենում. 25 մլն դոլար պետական բյուջեում չկա, բայց ոչ ոք չի հարցնում, թե ուր է այդ գումարը։ Ոչ ոք չի ուզում պարզել, թե ում թեթև ձեռքով է դա արվել և հեղինակը Տիգրան Սարգսյանն ու Դավիթ Սարգսյանն են»։

ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանն էլ ավելացրեց, որ նախօրեին տեղի ունեցածը օրենքի խախտում է, իսկ իրեն գաղտնի տեսաձայնագրելը՝ հանցագործություն:

«Վտարման որոշում չի եղել, իսկ ԴԱՀԿ տարածած հաղորդագրությունը խախտում էր, քանի որ գաղտնի տեսաձայնագրելու իրավունք ունի միայն ՀՀ ոստիկանությունը և այլ մարմիններ` բացառությամբ ԴԱՀԿ ծառայության: Տեսագրելու և հրապարակելու գործողությունների մեջ առկա են խախտումներ և այս իմ հայտարարությունը պատկան մարմինները պետք է դիտեն որպես հայտարարություն հանցագործության մասին, թեև ես արդեն դիմել եմ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին ԴԱՀԿ-ն տարածել էր հաղորդագրություն, որում նշվում էր, որ նախապես ՄՀՀ-ին ծանուցել է համալիրի աշխատակիցներին հարկադրաբար շենքից հեռացնելու մասին որոշման վերաբերյալ, սակայն ՄՀՀ լիազորված անձ Արմինե Հակոբյանը հրաժարվել է ստորագրել ծանուցագիրը: ԴԱՀԿ-ն տարածել էր նաեւ վերը նշվածն ապացուցող տեսագրություն:

ՄՀՀ ներկայացուցիչների խոսքով՝ իրենք Հայաստանում դատական ատյաններով անցնելու եւ հաջողության չհասնելու դեպքում իրենք կդիմեն ՄԻԵԴ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն արդեն 5 անգամ աճուրդի է հանել Մարզահամերգային համալիրը, եւ ամեն անգամ գնորդ չհայտնվելու պատճառով 10 տոկոսով իջեցրել մեկնարկային գինը։ Նշենք, որ ՄՀՀ-ն աճուրդի է հանվել դատարանի որոշմամբ՝ որի համաձայն ՄՀՀ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ պետք է բռնագանձվի ավելի քան 10 մլրդ դրամ, վարկի դիմաց, որ ժամանակին համալիրի սեփականատեր «ԲԱՄՕ» ընկերությունը վերցրել է կառավարությունից՝ գրավադրելով համալիրի շենքն իր հարակից տարածքով, սակայն չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները: Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց պարտքը մարելու հնարավորություն չեն տվել, իսկ ՄՀՀ-ն աճուրդի հանելու իրական նպատակն այն է, որ գինն այնքան իջեցնեն, մինչեւ իրենց «հարմար» գնով վաճառեն իրենց ցանկալի գնորդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ