News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տեղի է ունենում յուրատեսակ ցույց, ինչում կայանում է գերմանական դիավանգիտությունն ու ԵՄ դիվանագիտությունը. բաց թողնելով դռները բանակցությունների եւ փոխզիջման համար՝ միաժամանակ հստակեցվում է, որ պատժամիջոցների ռեժիմը կարող է խստացվել, եթե Ռուսաստանը հակված չէ ազդել աշխարհազորայինների վրա եւ ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Բրիսթոլի եւ Արեւմտյան Անգլիայի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը:

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ հնարավոր գաղտնի համաձայնությանը, ինչի մասին շրջանառվում է ԶԼՄ-ներում, քաղաքագետը վստահություն է հայտնել, որ նման կապեր գոյություն ունեն եւ անց են կացվում կուլիսների հետեւում: «Թեեւ ես վստահ չեմ, արդյոք նման գործարք իրականում դրված է բանակցությունների սեղանին: Սակայն, թվում է, որ Ուկրաինայի արեւելքում քաղաքացիական օդանավի վթարը փոխել է հանգամանքները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով կողմ էր Ռուսաստանի հետ գործարքին, շատ արագ պաշտպանեց ԵՄ նոր պատժամիջոցները, որոնք համապատասխանում էին ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին: Իր հերթին Ռուսաստանը նույնպես արձագանքեց. Բարձր գներ էներգիայի դիմաց, Լեհաստանի պարենամթերքի ներկրման դադարեցում, Ուկրաինայի արեւելքում աշխարհազորայինների պաշտպանություն Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի կողմից»,- նշել է Գյունտեր Վալցենբախը:

ՆԱՏՕ-ն, նրա խոսքով, իրականում նշում է, թե Դաշինքը բավական չափով չի ֆինանսավորվում Բալթյան հանրապետությունների պաշտպանության համար, եւ որ անելու շատ բան կա: Սակայն ՆԱՏՕ-ի անդամ երկրները ծրագրում են ընդլայնել 5-րդ հոդվածը եւ ներառել նաեւ օգնություն կիբերհարձակումների դեպքում:

«Արեւմուտքի առաջարկությունները ռուսական կողմին կարող են ներառել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության եւ ՆԱՏՕ-ի ոչ ընդլայնում, ԵՄ հետ Ուկրաինայի առեւտրական եւ ասոցատիվ համաձայնությունների ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի հետագա վերահոսկողության դիմաց: Սակայն, վերջինը կարող է դժվարին հանգամանքի լինել շատերի համար, ընդ որում նաեւ հենց ուկրաինացիների համար: Ուստի գազի շուրջ գործարքի տեսքով «քաղցրացուցիչի» կարիք կզգացվի, որը նախորդների համեմատ ավելի երկար կտեւի»,- ընդգծել է Գյունտեր Վալցենբախը:

Քաղաքագետը կարծիք է հայտնել, թե արդյոք վերոհիշյալ գործարքը կարժանանա ԵՄ աջակցությանը: «Քանի որ, ինչպես երեւում է, այս առնչությամբ ոչինչ վերջնական փուլի չի հասել, մենք դեռ ԵՄ կողմից խիստ պատժամիջոցների ականատես ենք դառնում»,- եզրափակել է Վալցենբախը:

Հիշեցնենք, որ «Independent» թերթը հրապարակել էր հոդված այն մասին, որ Գերմանիան ու Ռուսաստանն աշխատում են խաղաղ կարգավորման գաղտնի ծրագրի շուրջ: Պարբերականի տվյալներով՝ բանակցությունների հիմնական նպատակն է Ուկրաինայի սահմանների կայունացումը, նրա տնտեսության ամրապնդումը: «Միեւնույն ժամանակ կան «առավել վիճելի կողմեր». որպեսզի ռուսական կողմը Մերկելի ծրագրին ընդունելի համարի, միջազգային հասարակությունը պետք է ընդուներ Ղրիմի անկախությունն ու Ռուսաստանի կողմից նրա անեքսիան»,- նշվում է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ