News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստան այցելած տուրիստների 40%-ը ռուսներ են: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով՝ այդ են վկայում USAID/EDMC ծրագրի եւ Արդյունաբերական համագործակցության գերմանական գործակալության (GIZ) աջակցությամբ նախարարության եւ Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ պատրաստված 2013թ. Հայաստանում ներգնա տուրիզմի ուսումնասիրության արդյունքները:

Նախնական տվյալներով՝ (հետազոտությունը շուտով կհրապարակվի) Ռուսաստանից ժամանած տուրիստները կազմում են ընդհանուր թվի 40-44%-ը, Եվրոպացիները՝ 14-15%, Իրանից ժամանածները՝ 7%: Եվրամիության երկրներից եւ ոչ մեկը չի գերիշխում. քիչ չեն գերմանացիները, ֆրանսիացները, իտալացիները, վերջին տարիներին՝ նաեւ սկանդինավները:

Ապրեսյանն ընդգծեց, որ Ռուսաստանի տուրիստների շրջանում բավականին մեծ թիվ են կազմում ոչ հայերը: Սակայն, ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների 60-65%-ը հայկական ծագում ունեն: «Այս տվյլաները մենք ստացել են զբոսաշրջիկների կողմից լրացրած հարցաթերթիկների միջոցով: Այնտեղ կար նաեւ ծագման մասին սյունյակ, քանի որ մեզ հետաքրքիր էր՝ որքանո՞վ է Հայաստանը գրավում ոչ հայերին: Պատկերը տարակերպ է: Կան նաեւ օտարերկրացիներ, սփյուռքի 3-4 սերնդի հայեր եւ արտագաղթի նոր ալիքի ներկայացուցիչներ», - հավելեց Ապրեսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ