News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ օգոստոսի 18-ի գիշերը կրակած 43-ամյա Արթուր Միրզոյանը ՌԴ քաղաքացի է, բնակվել է Տուլայի մարզում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանի ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից, Արթուր Միրզոյանը ոչ թե կրակել է Թուրքիայի դրոշի կամ զինանշանի ուղղությամբ, այլ ցուցանակի, որի վրա գրված է Թուրքիայի դեսպանատուն:

«Այս պահին Արթուր Միրզոյանը գտնվում է ոստիկանության բաժանմունքում, նրան ձերբակալել են 2 օրով: Իրավապահ մարմինները ճշտում են շարժառիթները, որը սակայն Արթուր Միրզոյանը դեռ չի հայտնում»,- ասացին մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Արթուր Միրզոյանը «Դոբրի լես» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է:

Ավելի վաղ «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականը հաղորդել էր, որ օգոստոսի 18-ի գիշերը, 43-ամյա Արթուր Միրզոյանը վերցրել է որսորդական հրացանը եւ երկու անգամ Թուրքիայի Հանրապետության զինանշանի ուղղությամբ: ժամեր անց Արթուր Միրզոյանին ձերբակալել են: Նրա նկատմամբ քրգործ է հարուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ