News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի երեք հարազատները՝ նրա զարմիկի կինն ու երկու երեխաները, Արգենտինայում ավտովթարի զոհ են դարձել։

Պապի զարմիկը՝ Էմանուել Բերգոլիոն, լուրջ վնասվածք է ստացել, սակայն ողջ է։ Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան, կենտրոնական Կորդովա նահանգում, Բուենոս Այրեսից դեպի հյուսիս՝ Ջեյմս Կրեյկ քաղաքից 550 կմ հեռավորությամբ։

Թեթեւ մարդատար ավտոմեքենան, որում գտնվել են Հռոմի Պապի հարազատները, մխրճվել է բեռնատարի մեջ։ Վթարի հետեւանքով զոհված երեխաները 8 ամսական եւ 2 տարեկան են եղել։ Ընտանիքի հայրը ծանր վիճակում հոսպիտալացվել է։

Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչը՝ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Ֆրանչեսկո Լոմբարդին հաղորդել է, որ Պապը խորապես ցնցված է տեղի ունեցածի առիթով։

«Պապը բոլորին, ովքեր մասնակից են զգում իր ցավին, խնդրում է միանալ իր աղոթքին»,- տեղեկացրել է Լոմբարդին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ