News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 18:00-ի սահմաններում շարժասանդուղքի տակ ընկած 2 տարեկան աղջնակի հետ կատարվածի համար հարազատները ոչ մեկին չեն մեղադրում, բայց չեն էլ հասկանում, թե ինչպես փոքրիկի ոտքը մնաց շարժասանդուղքի տակ:

«Մայրը երկու երեխաների հետ է եղել, ձեռքերը բռնած՝ հանգիստ իջնում էինք, ոչ շարժվել ենք, ոչ մի բան: Հանկարծ երեխան գոռաց, կարծեցինք՝ պարզապես գոռում է, մեկ էլ տեսանք՝ ոտքը մնացել է աստիճանի տակ: Աննկարագրելի եւ անբացատրելի էր, չենք հասկանում, թե ոնց եղավ, երեւի երեխան պահի տակ ոտքն է շարժել»,- թիվ 3 մանկական հիվանդանոցում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց երեխայի բարեկամուհին, ով դեպքի ժամանակ նրանց հետ է եղել:

Բարեկամուհու խոսքով՝ երեխային վիրահատում են։ Բժիշկներն ասել են, որ եթե հյուսվածքները վնասված չլինեն, ապա հետեւանքները ծանր չեն լինի:

Նշենք, որ ավելի վաղ Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ կատարվածի մեղավորը երեխայի մայրն է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ