News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքի եւ ընդհանուր առմամբ, Միսուրի նահանգի փողոցներում, որտեղ ոստիկանները եւս մեկ սեւամորթ են սպանել, իրավիճակը կրկին լարված է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանները հարկադրված են եղել զենք կիրառել նրանց վրա դանակով հարձակված 23-ամյա երիտասարդի նկատմամբ:

Ոստիկանությունը մեկ օրվա ընթացքում բողոքի ակցիային մասնակցող առնվազն 57 մարդ է ձերբակալել, հաղորդում է RIA Novosti-ը:

Սենտ-Լյուիսի ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է, որ կալանավորվածներից միայն չորսն են տեղի բնակիչներ: Անկարգությունների մնացած մասնակիցները եկել են Վաշինգթոնից, Նյու-Յորքից, Օսթինից (Թեքսաս), Սան-Դիեգոյից (Քալիֆորնիա) եւ Չիկագոյից (Իլինոյս):

Բողոքի զանգվածային ցույցերը Միսուրիում սկսվել են այն բանից հետո, երբ օգոստոսի 9-ին Դարեն Ուիլսոն անունով ոստիկանը սպանել է սեւամորթ երիտասարդ Մայքլ Բրաունին:

Դրանից հետո քաղաքում անկարգություններ են սկսվել, մի շարք բնակիչներ տուժել են ոստիկանների հետ բախման արդյունքում, որը ամբոխը ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ