News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակ բացած Արթուր Միրզոյանի նկատմամբ «խուլիգանության» հոդվածով քրգործ է հարուցվել: Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը վերջինիս մի ամսով կալանավորելու որոշում է ընդունել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Դատարանում Արթուր Միրզոյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում, ցանկանում է վճարել 500 հազար ռուբլի տուգանք եւ երկրից չի հեռանա քննչական միջոցառումները իրականացնելու ընթացքում: «Կալանավորվածը ամուսնացած է, ունի երկու մանկահասակ երեխա, աշխատանք եւ մտադիր չէ փախչել: Հանցագործությունը իրականացնելուց հետո նա չի փորձել փախչել կամ թաքնվել, այլ միայն սպասել է ոստիկանությանը: Այդ հանցագործությունը թույլ է տալիս տղամարդու ազատության մեջ լինել, ուստի մենք խնդրում ենք դատարանին տուգանքի դիմաց ազատ արձակել Միրզոյանին: Նա հասարակական ոչ մի վտանգ չի ներկայացնում, ֆիզիկական անձանց նկատմամբ նա ոչ մի գործողություն չի իրականացրել», - հայտարարել է Միրզոյանի փաստաբան Գեորգի Շատվորյանը՝ ընդգծելով, որ  Միրզոյանը «կատարելապես ադեկվատ է, սակայն իր գործողության դրդապատճառների մասին առ այսօր ոչինչ չի պատմել»: Փաստաբանը նաեւ հավելել է, որ Միրզոյանն ունի զենք կրելու իրավունք:

Ավելի վաղ «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականը հաղորդել էր, որ օգոստոսի 18-ի գիշերը, 43-ամյա Արթուր Միրզոյանը վերցրել է որսորդական հրացանը եւ երկու անգամ Թուրքիայի Հանրապետության զինանշանի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Միրզոյանը «Դոբրի լես» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Հացագոծությունն իրականցնելուց հետո ժամեր անց Արթուր Միրզոյանին ձերբակալել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ