News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թուրքիայի քրդաբնակ Լիջեյի շրջանում PKK-ի առաջին հրամանատարի հուշարձանը հանելու ժամանակ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների ժամանակ քուրդ երիտասարդի սպանության դեմ բողոքի դուրս եկած քուրդ երիտասարները այրել եւ պղծել են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին։

Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ օգոստոսի 19-ի երեկոյան Հաքքարի շրջանում քուրդ երիտասարդները Լիջեյում PKK-ի հրամանատարի հուշարձանը հանելու եւ քուրդ ցուցարարներից մեկին սպանելու դեմ բողոքի ակցիա են իրականացրել։

Դեմքերը փակած եւ PKK-ի դրոշներով երիտասարդները սկզբում փողոց են փակել եւ անցնող մեքենաները խուզարկել, որից հետո հրդեհել են Աթաթուրքի կիսանդրին, տեղից պոկել եւ գետնի վրա գլորել։

Նշենք, որ թուրքական ժանդարմերիան օգոստոսի 19-ի առավոտյան ապամոտնաժել էր PKK-ի առաջին հրամանատար, 1986 թվականին թուրքական զորքերի հետ բախման ժամանակ սպանված Մահսում Քորքմազի կիսանդրին։ Այդ ժամանակ արձանի ապամոնտաժման դեմ դուրս եկած ցուցարարների եւ զինվորականների միջեւ բախումներ է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել էր 24-ամյա մի ցուցարար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ