News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայուհին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման առողջապահության համակարգում 20 մլն դոլար գումարի չափով մեքենայություններ իրականցնելու համար, որով նա զբաղվել է քալիֆորնիական Գլենդել քաղաքում: Նա պետք է նաեւ ավելի քան 9 մլն դոլար փոխհատուցում վճարի «Medicare» եւ «Medi-Cal» համակարգերին:

Ինչպես գրում է «Glendale News-Press» թերթը, ԱՄՆ շրջանային դատարարանը 33-ամյա Լիաննա Հովսեփյանին դատապարտել է այն բանից հետո, երբ վերջինս իրեն մեղավոր է ճանաչել հանցագործության մեջ: Սա իր տեսակով պետական առողջապահական ծրագրերից ապօրինի գումար ստանալու նպատակով առաջին խարդախ սխեման է:

Անցած տարվա նոյեմբերին Հովսեփյանն իրեն  մեղավոր է ճանաչել այն բանում, որ խարդախ ձեւով թանկ հակապսիխոտիկ դեղորայք է դուրս գրել եւ դրանք վերավաճառել սեւ շուկայում, որի հետեւանքով պետությունը կրկնակի է վճարել այդ դեղամիջոցների համար: Լինելով «Manor Medical Imaging»-ի սեփականատերն ու մենեջերը, նա հիվանդներին հազարավոր կեղծ եւ թանկ դեղատոմս են դուրս գրել, ովքեր ամենեւին այդ դեղերի կարիքը չեն ունեցել:

Շահախարդախությունը շարունակվել է 2009թ. սեպտեմբերից մինչեւ  2011թ. հոկտեմբերի 27-ը: Այդ ընթացքում «Medi-Cal» եւ «Medicare» համակարգերը ավելի քան 20 մլն դոլարի հարցում են ստացել եւ փաստացիորեն դեղատներին են վճարել 9,1 մլն դոլար ավելի քան 14 հարցումների հիման վրա:

16 մեղադրյալներ, որոնցից շատերը Հովսեփյանի հարազատներն են, նույնպես մասնակցել են այդ խարդախությանը եւ դատապարտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ