News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում այսօր՝ օգոստոսի 20-ին, տեղի ունեցած քարաթափումից հետո ճանապարհը մասամբ երթեւեկելի է թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, եթե խոչընդոտներ չառաջանան, ճանապարհն ամբողջությամբ երթեւեկելի կլինի 2 ժամվա ընթացքում: Այս պահին ճանապարհամերձ ժայռերից դեռեւս խոշոր քարեր կան կախված եւ նոր քարաթափման վտանգ կա:

Հիշեցնենք, որ ժամը 18:00-ի սահմաններում հորդառատ անձրեւի հետեւանքով փակվել էր Վանաձոր-Ալավերդի Մ6 միջպետական ավտոճանապարհի երկու հատված՝ 15-րդ եւ 17-րդ կմ հատվածում։

Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 15-րդ կմ-ում քանդվել է ճանապարհի կեսը, երթեւեկությունը դարձել է միակողմանի, եւ եթե ճանապարհը շարունակի քանդվել, լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ ճանապարհի աջ կողմով անցնում է Նովոսելցովո-Վանաձոր 1000 մմ տրամագծով ջրատարը, որն ապահովում է Վանաձոր քաղաքի խմելու ջրի 60 տոկոսը։ Նշենք, որ այս հատվածում երկու ամիս առաջ նույնպես փլուզում էր տեղի ունեցել, իսկ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը վերանորոգման աշխատանքներ էր իրականացրել այդ հատվածում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ