News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Էլեկտրոնային սարքավորումներով գիրք ընթերցելը կարող է բարդացնել սյուժեի ընկալումը: Նման եզրահանգնման են եկել նորվեգացի գիտնականները վերջերս կատարած հետազոտության արդյունքում:

Նրանց խոսքով՝ թերթելով էջը եւ զգալով, որ գրքի մեծ մասը դեռ առջեւում է, ընթերցողը ձգտում է ավելի շատ տեղեկություն կլանել: Ըստ «Mail Online»-ի, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հերոսի հետ ապրումները, պատմության մեջ խորասուզվելն ու այն հասկանալը շատ չեն տարբերվում նրանց մոտ, ովքեր կարդում են էլեկտրոնային սարքավորումներով, եւ նրանք, ովքեր նախընտրում են գրքերը: Սակայն, երբ կարդացողներին խնդրել են իրադարձությունները ժամանակագրական կարգով դասավորել, էլեկտրոնային գրքերից օգտվողները շատ ավելի վատ են հաղթահարել առաջադրանքը:

«Երբ սովորական գիրք եք կարդում, կարող եք մատներով զգալ, որ ձախ կողմում էջերի թիվն ավելանում է, աջ կողմում՝ պակասում»,- նշել է ուսումնասիրության առաջատար հետազոոտող Էն Մանգենը՝ Սթավանգերի նորվեգական համալսարանից:

Ավելի վաղ Մանգենի խումբը տասներորդ դասարանցիների շրջանում հետազոտություն էր անցկացրել ու պարզել, որ տեքստը տպագիր կարդալն ավելի արդյունավետ է, քան էկրաններից կարդալը: Փորձի ընթացքում 72 դեռահասների բաժանել են 2 խմբի, հետո նրանց միեւնույն տեքստն են տվել: Առաջին խմբին խնդրել են սովորական համակարգչի էկրանից կարդալ, մյուսին՝ տպագիր տեսքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Ամենաշատ