News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համոզված է, որ Ուկրաինան անդառնալիորեն կայացել է՝ որպես եվրոպական ժողովրդավարական երկիր: Այդ մասին նա ասել է Կիեւի Սոֆիայի հրապարակում Ուկրաինայի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողության ժամանակ: «Մեր ազգն ամրանում է արդեն ոչ միայն լեզվի կամ էթնոսի, այլ նաեւ Ուկրաինայի բնակչության մեծամասնության ընդհանուր կամքի հիման վրա:Այդ կամքը միասնական, հավաքական, ունիտար ժողովրդավարական եւ եվրոպական պետությունում ապրելու մեջ է: Արդեն անցյալ է դարձել Ուկրաինայի բաժանումը արեւելքի եւ արեւմուտքի, կենտրոնի եւ հյուսիսի միջեւ: Եւ սա նշանակում է, որ մենք վերջնականապես ու անդառնալիերոն կայացել ենք՝ որպես ազգ, որպես ուկրաինացի ժողովուրդ», - ասել է Պորոշենկոն, հաղորդում է UNIAN-ը:

Նախագահի համոզմամբ, այսօր արդեն ակնհայտ է, որ ուրաինացիներին լեզվական հայտանիշով արդեն ոչ ոք եւ երբեւէ չի կարող պառակտել: «Հակաահաբեկչական գոտու ռազմական հոսպիտալում պառկած զինվորների հետ շփվելով՝ ես տեսա եւ լսեցի, որ ռուսերենով Ուկրաինան ոչ պակաս են սիրում, քան ուկրաիներենով: Որքան ընկած մարտիկներ Հայրենիքի կամ մոր, կնոջ կամ սիրելիի մասին իրենց վերջին խոսքերը ասել կամ շշնջացել են ռուսերենով», - ընդգծել է Պորոշենկոն:

Պորոշենկոյի խոսքով, սկզբունքորեն մնալով այն տեսակետին, որ միակ պետական լեզուն պետք է լինի ուկրաիներենը, պետք է պատշաճ կերպով գնահատել նաեւ ռուսախոս քաղաքացիների ավանդը հայրենքի պաշտպանության գործում: Նա ընդգծել է, որ Ուկրաինան այսօր հսկայական տեկտոնական փոփոխությունների շեմին է: «Սիրելի հայրենակիցներ, մեզ մոտ ամեն բան կստացվի: Ամեն ինչ լավ կլինի: Մենք ուժեղ ենք եւ նպատակաուղղված: Եւ ես հպարտ եմ, որ ուկրաինացի եմ: Ուկրաինան մեր հարազատ Հայրենիքն է, սա մեծ երազանքների ու մեծ գործերի վայր է: Մենք՝ որպես ժողովուրդ, ընդունակ ենք մեծ հաղթանակների եւ արտակարգ ջանքերի: Եւ մեզնից յուրաքանչյուրս կարող է եւ պարտավոր է ներգրավվել դրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ