News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ամերիկայի միացյալ նահանգների Նյու Յորք քաղաքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մոտ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է գործարարի ֆեյսբուքյան էջից:

Մի խումբ քաղաքացիներ ԼՂՀ դրոշով, «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» պաստառներով հավաքվել են ՌԴ դեսպանատան մոտ եւ պահանջել ազատ արձակել հայ բարերարին:

Նշենք, որ «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» առաջին երթը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին Երեւանում: Այդ ժամանակ հայտարարվեց, որ նմանատիպ ակցիաներ լինելու են աշխարհի տարբեր երկրներում:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ